Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

 

 24-Ա  11.01.2019թ.    

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի Հ.2680-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
                

                                             
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 30-ի <<Նունե Սուքիասյանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին>> հ.2680-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1)որոշման 1-ին կետում <<Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա.Սարգսյանին>> բառերը փոխարինել <<Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ.Մկրտչյանին>> բառերով.
2)որոշումը լրացնել 6-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
<<Պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույք վարձատուին օտարելու>> բառերը.
3)որոշման մեջ ավելացնել 7-րդ ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
<<պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8 ենթակետով.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կանոնակարգմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալու հաջորդ օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:>>.
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ