Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2479-Ա  06.07.2018թ.
          
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.31Ա ՇԵՆՔԻ Հ.19 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հրայր Ժամագործյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Բաղրամյան պողոտայի հ.31ա շենքի հ.19 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.05.2013թ. հ.08052013-01-0015 վկայական)  գործառական նշանակությունը բնակելի սահմանելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» հ.88 որոշման հ.1 հավելվածի  7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և  քաղաքաշինության վարչության 23.05.2018թ. հ.18-08/1-Ժ-15 եզրակացությունը.    
1.Բաղրամյան պողոտայի հ.31ա շենքի հ.19 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հրայր Ժամագործյանին պատկանող ոչ բնակելի տարածքի մի հատվածի /ըստ ներկայացված վկայականի ներդիրի՝ շենքի հատակագծի հ.հ.1,2,3,4,5,6,9,10/  գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ոչ բնակելի տարածքը  հաշվառել որպես բնակելի նշանակության օբյեկտ։
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ