Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
                           2481-Ա  06.07.2018թ.                         

ԱՐՑԱԽԻ Հ.6Բ ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նվարդ Խլղաթյանի դիմումը՝ Արցախի հ.6բ շենքի բակում, 23.04.2013թ. սեփականության իրավունքի հ.2022 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.2023 վկայագրերի հիման վրա Նվարդ Խլղաթյանին, Խաչատուր Լևոնյանին և Հասմիկ Միրզոյանին փոխանցված ավտոտնակների գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի h.596-Ն որոշման հավելվածի 49-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.06.2018թ. հ.18-08/1-Խ-1300 եզրակացությունը.
1.Արցախի հ.6բ շենքի բակում գտնվող, Նվարդ Խլղաթյանին, Խաչատուր Լևոնյանին և Հասմիկ Միրզոյանին փոխանցված ավտոտնակների գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակելի տուն:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտնակները  հաշվառել որպես բնակելի տուն և ընդգրկել բնակելի ֆոնդում:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման վրա տարածվում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 10-րդ  կետում ամրագրված դրույթը՝ այն է հողամասի գործառնական նշանակության փոխելը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ