Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
                         2487-Ա  06.07.2018թ.                         

ԱՂՅՈՒՍԱԳՈՐԾՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.54/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ՇԵՖԹՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


      
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 26.06.2018թ. տրված հ.18-06/Օ-162 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (14.06.2018թ. հ.Շ-499).
1.Աղյուսագործների 2-րդ փողոցի հ.54/1 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 19.05.2014թ. տրված հ.19052014-01-0063 վկայական, որակավորման վկայական հ.0236 տրված 29.10.2012թ.) քաղաքացի Արթուր Շեֆթյանին (անձնագիր AK 0587409 տրված 06.08.2010թ. 009-ի կողմից, ք. Երևան, Աղյուսագործներ փողոց, տուն հ.54) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 77.3 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /կիսակառույց/) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 316930 (երեք հարյուր տասնվեց հազար ինը հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3)Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից ճարտարապետահատակագծային առաջադրանքը։
4.Ընդունել ի գիտություն, որ.
1)Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և շինարարության (շինաշխատանքներն սկսելու) թույլտվության հայտի ներկայացման համար սահմանվում է 1,5 (մեկ ու կես) տարի ժամկետ.
2)Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը համաձայնեցվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հետ։
5.Ապահովել սույն որոշման կատարման ընթացքում ՀՀ իրավական ակտերով նախատեսված քաղաքաշինական փաստաթղթերի ընդունումը և համապատասխան ձևակերպումների կատարումը։
6.Նախազգուշացնել կառույցն իրականացրած անձին, որ սույն որոշման 5–րդ կետի 1–ին ենթակետով նախատեսված շինարարության թույլտվությունն ստանալուց հետո, մեկ ու կես տարվա ընթացքում շինարարական աշխատանքները չսկսելու դեպքում, շինարարության թույլտվությունը կճանաչվի առոչինչ։
7.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
8.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
9.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
10.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ