Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
                       2488-Ա  06.07.2018թ.                          

ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.15/1 ՇԵՆՔԻ Հ.1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ «ԽԱՉԳՐԻԳ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


      
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի  18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետով և 32-րդ կետի ա/ ենթակետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 12.06.2018թ. տրված հ.18-06/ԲՕ-62 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 02/07/2018թ. տրված հ.ԱՏ-28/06/2018-1-0284 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած իրավաբանական անձի դիմումը (06.06.2018թ. 18/41112).
1.Պարոնյան փողոցի հ.15/1 շենքի հ.1 հասցեում՝ «Խաչգրիգ» ՍՊԸ-ի (պետական միասնական գրանցամատյանից քաղվածք առ. 21.12.2017թ., գրանցման համարը 222.110.998808 տրված 21.12.2017թ.) կողմից ինքնակամ իրականացրած 19.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /աստիճանահարթակ/), ինքնակամ բացված դռները 2/երկու/ հատ և պատուհանները 3/երեք/ հատ (սեփականության իրավունքի գրանցման 07.06.2018թ. տրված հ.07062018-01-0218 վկայական, որակավորման վկայական հ.0287 տրված 24.08.2013թ.) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած իրավաբանական անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 68480 (վաթսունութ հազար չորս հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ