Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
                            2490-Ա  06.07.2018թ.                          

ԱՎԱՆԵՍՈՎ ՓՈՂՈՑԻ Հ.5 ՇԵՆՔԻ Հ.34 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԻԴԱ ԵՎ ԱՐՏԵՄ ԱՎԱԳՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 02.07.2018թ. տրված հ.18-06/ԲՕ-67 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից համասեփականատերերի ցանկը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (18.06.2018թ. հ.Ա-4384).
1.Ավանեսով փողոցի հ.5 շենքի հ.34 հասցեում՝ քաղաքացիներ Լիդա Ավագյանի (անձնագիր AK 0587441 տրված 09.08.2010թ. 009-ի կողմից, ք. Երևան, Սարի Թաղի 6-րդ փողոց, տուն հ.12) և Արտեմ Ավագյանի (անձնագիր AP 0531629 տրված 11.08.2016թ. 009-ի կողմից, ք. Երևան, Ավանեսովի փակ., շենք հ.5, բն. հ.32) կողմից ինքնակամ իրականացրած 112.01 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ձեղնահարկ/) և ինքնակամ բացված պատուհանը 1/մեկ/ հատ (սեփականության իրավունքի գրանցման 22.03.2016թ. տրված հ.22032016-01-0059 վկայական, որակավորման վկայական հ.0345 տրված 26.02.2015թ.) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 472542 (չորս հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։




ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ