Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2491-Ա  06.07.2018թ.

ՊՈՒՇԿԻՆ ՓՈՂՈՑԻ  Հ.51 ՇԵՆՔԻ Հ.25/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՍՈՖՅԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 20.06.2018թ. տրված հ.18-06/ԲՕ-65 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 29/05/2018թ. տրված հ.ԱՏ-29/05/2018-1-0123 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (13.06.2018թ. հ.Մ-4511).
1.Պուշկին փողոցի հ.51 շենքի հ.25/1 հասցեում՝ քաղաքացի Սոֆյա Նալբանդյանի (նույնականացման քարտ հ.005851126 տրված 11.04.2017թ. 001-ի կողմից) կողմից ինքնակամ իրականացրած 29.53 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /շինություն՝ 17.29 քառ.մետր, կիսանկուղ՝ 9.27 քառ.մետր , հարթակ՝ 2.97 քառ.մետր/) (սեփականության իրավունքի գրանցման 21.07.2017թ. տրված հ.21072017-01-0076 վկայական, որակավորման վկայական հ.0362 տրված 14.04.2017թ.), ինքնակամ բացված դուռ 1/մեկ/ հատ և միջհարկային բացվածք 2/երկու/ հատ ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 620600 (վեց հարյուր քսան հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ