Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2499-Ա  06.07.2018թ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ  ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հարություն Հակոբյանի  դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2004 թվականի հունիսի 28-ի հ. 1178-Ա որոշման  հիման վրա,   Ավան-Առինջ թաղամասի 1-ին մկշ, հ.2 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.6 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20022015-01-0090  վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ավան-Առինջ թաղամասի 1-ին մ/շ, հ.2 շենքի հ.6  ավտոտնակի   կադաստրային արժեքը կազմում է 258 349  ՀՀ  դրամ:                                    
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ. 87-Ն որոշմամբ հաստատված   հավելվածի դրույթներով.  
1.Լիազորել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավար  Մանվել  Ջավադյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հարություն Հակոբյանի  հետ կնքել համաձայնագիր` Ավան- Առինջ թաղամասի 1-ին մ/շ,  հ.2 շենքի սեփականության իրավունքով իրեն պատկանող  հ.6 ավտոտնակի  զբաղեցրած 20.5քմ մակերեսով հողամասի համար  2004թ. հոկտեմբերի 7-ին կնքված վարձակալության հ.932/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում լրացում կատարելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի հունվարի 1-ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի  վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:     
                                                     


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ