Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2501-Ա  09.07.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի  N 153-Ա  ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ի կատարումն Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հունիսի 26-ի «Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2017 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժնների չափերը հաստատելու մասին» N 153-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում).
1.Հանձնարարել Որոշման հավելվածում նշված կազմակերպությունների  տնօրեններին եռամսյա ժամկետում կատարել Որոշմամբ սահմանված շահութաբաժինների վճարումները Երևանի բյուջե և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական  վարչություն։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական  վարչության պետին ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և արդյունքների մասին զեկուցել Երևանի քաղաքապետին։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կազմակերպությունների տնօրենների և աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ