Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2502-Ա  09.07.2018թ.

«ԿԵՆՏՐՈՆ- ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ, 2018 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1.Հաստատել «Կենտրոն-կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, 2018 թվականի եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները` համաձայն NN1,2 և 3 հավելվածների:
2.Հանձնարարել «Կենտրոն-կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին «Պարգևատրում» հոդվածի գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին դրամական միջոցների ազատ մնացորդն օգտագործել՝ բացառապես Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո:
3.Սույն  որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և «Կենտրոն-կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա:



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ