Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2505-Ա  09.07.2018թ.    

«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ  ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ  ԼԻԱՆԱ ՍԼԱՎԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ  


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2018թ. հունիսի 29-ի նիստի հ.10 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝  03.07.2018թ.  h.12/15546 զեկուցագիրը`
1.«Երևանի  պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լիանա Սլավիկի Մուրադյանի հետ 2018 թվականի հուլիսի 9-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /09.07.2018թ.–09.07.2023թ./` ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

 
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ