Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.07.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  2510-Ա  11.07.2018թ.

 Մ.ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.30/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն Թաշչյանի դիմումը՝ Մ.Խորենացու փողոցի հ.30/2 հասցեում գտնվող տաղավարի զբաղեցրած հողամասի համար կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու  մասին:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  3-րդ, 53-րդ,     59-րդ և 60-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  12.06.2018թ.  հ.18-06/1-Թ-718 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Կարեն Թաշչյանի հետ կնքել համաձայնագիր՝ Մ.Խորենացու փողոցի հ.30/2 հասցեում գտնվող տաղավարի զբաղեցրած հողի համար 2007 թվականի մարտի 5-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման  մասին հ.31/Կ պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում  կատարելու  մասին.
1) պայմանագրում <<Մուշեղ Աղաջանյան>> բառերը փոխարինել <<Կարեն Թաշչյան>> բառերով.
2) պայմանագրի 2-րդ կետի 2.1 ենթակետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել  մինչև  2021  թվականի  հունվարի  1-ը։>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝  դրա  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության   պետի  վրա:
5. Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:


                                 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ
                                 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                  Կ.ԱՐԵՅԱՆ