Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2523-Ա  16.07.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի Հ.2444-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     


 
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ավետիկ Հովհաննիսյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 13-ի հ.2444-Ա որոշման մեջ լրացում կատարելու  մասին:    
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 13-ի <<Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցին հարող տարածքում գտնվող հողակտորի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին>> h.2444-Ա որոշման մեջ ավելացնել նոր 3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«3.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասում գտնվող 800.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:»։
2.Որոշման «3,4,5,6,7» կետերը փոխարինել համապատասխանաբար՝ «4,5,6,7,8» կետերով։
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ