Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2524-Ա  16.07.2018թ.

ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ /ՄԱՆԿԱԿԱՆ  ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄՈՏ/ ԳՏՆՎՈՂ <<ԹՈՒԹԱԿ>> ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ  ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ  ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<ԹՈՒԹԱԿ>> ՍՊԸ-ի դիմումը` Հրազդանի կիրճում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող շինության զբաղեցրած հողամասն (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման  22.06.2005թ. հ.1528852 վկայական) ուղղակի վաճառքի միջոցով օտարելու  մասին:
Երևանի քաղաքապետի 2018 թվականի մայիսի 4-ի <<Հրազդանի կիրճում /մանկական երկաթուղու մոտ/ գտնվող, <<ԹՈՒԹԱԿ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» հ.1693-Ա որոշման 5-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետում կադաստրային արժեքը չվճարելու պատճառով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով՝ վերոնշյալ որոշումը ճանաչվել է ուժը կորցրած:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն ՝ Հրազդանի կիրճում գտնվող հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ հասարակական կառուցապատման գոտում է:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 3-րդ գոտում /ծածկագիր՝ 01-006-502-135-001/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1.Հրազդանի կիրճում գտնվող, սեփականության իրավունքով «ԹՈՒԹԱԿ» ՍՊԸ-ին պատկանող շինության զբաղեցրած 1042.9քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) ընկերությանը՝ տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 26437515 (քսանվեց միլիոն չորս հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծ համաձայն՝ Հրազդանի կիրճում գտնվող 1042.9քմ մակերեսով հողամասի գործառնական  նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել հասարակական  կառուցապատման։
3.Հրազդանի կիրճում գտնվող, սեփականության իրավունքով «ԹՈՒԹԱԿ» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքին տրամադրել <<Ձորափի փողոց, հ.35>> հասցեն:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, <<ԹՈՒԹԱԿ>> ՍՊԸ-ի հետ կնքել  հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5.Տեղեկացնել  հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում  հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ սույն որոշումը համարվում է ուժը  կորցրած:
6.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի  պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
7.Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
8.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների պետերի վրա։
10.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ