Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2525-Ա  16.07.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.06.2018թ. հ.18-06/1-Ն-717 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Նոր Արեշի  37-րդ փողոցի հ.111 բնակելի տան զբաղեցրած  հողամասի փաստացի  մակերեսը  կազմում  է  197.67քմ։
2.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագծով:
3.Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոր Արեշի 37-րդ փողոցի հ.111 հասցեում  գտնվող  հողամասին  տրամադրել  «Նոր Արեշի 37-րդ փողոց, հ.111/3» հասցեն։   
4.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
5.Ընդունել ի գիտություն, որ քննարկվող հողամասը համապատասխանում է  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:
6.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ  հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝  Նոր Արեշի 37-րդ փողոցի հ.111 բնակելի տան զբաղեցրած 197.67քմ մակերեսով հողամասի  նպատակային և գործառնական նշանակությունները /օգտագործման նպատակը/ սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման:
7.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։    
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
10.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ 




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ