Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2766-Ա 02.08.2019թ.

 

«ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Հաստատել «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները` համաձայն NN1 և 2 հավելվածների:
2. Հանձնարարել «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին.
1) դրամական միջոցների հոսքերի նախահաշիվով նախատեսված «Պարգևատրում» հոդվածի գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո,
2) բացառել ընկերության եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածների գծով գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի գլխավոր ճարտարապետ Ա.Մեսչյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ