Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

  2870-Ա  20.08.2018թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՏՐԱՄԱԴՈԼ՝ ԼՈՒԾՈԻՅԹ ՆԵՐԱՐԿՄԱՆ, 50ՄԳ/ՄԼ» ՏԵՍԱԿԻ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ «ՆՊ-ՀՄԱ-ԱՊՁԲ-18/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի 27.07.2018 թվականի N 280 գրությունը, Երևան քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի 09.08.2018 թվականի N09/56248հ գրությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Գնումների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետով.
1.Երևան քաղաքի «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կարիքների համար «տրամադոլ՝ լուծույթ ներարկման, 50մգ/մլ» տեսակի դեղորայքի ձեռքբերման նպատակով հայտարարված «ՆՊ-ՀՄԱ-ԱՊՁԲ-18/1» ծածկագրով գնման ընթացակարգը գնման պահանջի դադարման հիմքով հայտարարել չկայացած:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Նուբարաշեն պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
3.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                                                               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                       Կ. ԱՐԵՅԱՆ