Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2871-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.100/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 

ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԶԱՆՆԱ ԺՈՐԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռուզաննա Ժորայի Հայրապետյանի (ծնված 02.06.1959թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 11.06.2019թ. հ.1-0043, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 16.07.2019թ. հ.11092 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.06.2019թ. հ.20-Ել-1119 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Չարենցի փողոցի հ.100/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Չարենցի փողոցի հ.100/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուզաննա Ժորայի Հայրապետյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 85.6քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 85.6քմ մակերեսով հողամասիև դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Չարենցի փողոցի հ.100ա հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Չարենցի փողոց հ.100/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ