Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2872-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.42 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 35.34ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի Հ.238-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ 

 


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սամվել Վարազդատի Մնացականյանի (ծնված 04.08.1954թ.) դիմումը։ Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի հ.42 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 404.86քմ, որից 69.52քմ մակերեսով հողամասը Սամվել Վարազդատի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է(վկայական տրված՝ 05.06.1997թ. հ.1939) ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 18.04.2019թ հ.1-0118, 31.07.2018թ. հ.1-0017, 07.05.1997թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, 10.09.2014թ.անվան,հայրանվան,ազգանվան փոխման վկայականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.09.2018թ. հ.17543 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.06.2019թ. հ.20-Ել-1077 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի հ.42 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Նորմատիվ ակտերի մասին» 37-րդ հոդվածի 1-ին մասով.
1.Վերականգնել Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի հ.42 հասցեում Սամվել Վարազդատի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 69.52քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 369.52քմ մակերեսով հողամասի և 335.34քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 35.34քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սամվել Վարազդատի Մնացականյանին:

3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Սամվել Վարազդատի Մնացականյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի հ.42 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
6.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 7-ի «Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի հ.42 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի եվ շենք-շինությունների նկատմամբ Սամվել Վարազդատի Մնացականյանի իրավունքները վերականգնելու մասին» հ. 238-Ա որոշումը:
7.Ընդունել ի գիտություն, որ
1)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
10.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ