Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2873-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳԱՎԻԹԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.29/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏԵՓԱՆ ՍԻՄԱԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ստեփան Սիմակի Վարդանյանի (ծնված 23.09.1957թ.) դիմումը։ Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցի հ.29/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 146.65քմ, որից 93.47քմ /օրինական պահպանված՝ փաստաթղթերով ամրագրված 106.97քմ-ի փոխարեն/ մակերեսով հողամասը Ստեփան Սիմակի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 17.07.2007թ. հ.2276005):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 27.05.2019թ. հ.1-0343, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.07.2019թ. հ.10578 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.06.2019թ. հ.20-Ել-1018 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցի հ.29/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Նորագավիթի 7-րդ փողոցի հ.29/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ստեփան Սիմակի Վարդանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 93.47քմ մակերեսով հողամասին կից 53.18քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 53.18քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նորագավիթի 7-րդ փողոցի հ.29/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ