Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2875-Ա  20.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ          

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 33-րդ  հոդվածով  և  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ  հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով Գեղամ Մարգարյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2017 թվականի  հուլիսի 27-ի հ.2591-Ա, Արմեն Խաչատրյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 19-ի հ.2590-Ա և «Պրոջեքթ Ի» ՍՊԸ-ի լ/ա Հարություն Հարությունյանի գրությունը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 10-ի  հ.2806-Ա, ինչպես նաև Արկադի Հարությունյանի ու Ֆլորա Գրիգորյանի դիմումները՝ Երևանի քաղաքապետի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի հ.4805-Ա և հ.4806-Ա որոշումների մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» որոշումները:
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի «Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.4805-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1)որոշման  մեջ  ավելացնել  նոր՝  3.1  ենթակետ,  հետևյալ բովանդակությամբ.
<<3.1 ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում գտնվող 600.0քմ մակերեսով հողամասի  նպատակային  նշանակությունը  սահմանել  բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ  հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:>>։
2.Երևանի քաղաքապետի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի «Երևան քաղաքի Սիլիկյան թաղմասի 7-րդ փողոցի վերջնամասում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հատակագիծ թողարկելու մասին»» հ.4806-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1)որոշման մեջ ավելացնել նոր՝ 3.1 ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
<<3.1 ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում գտնվող 603.48քմ մակերեսով հողամասի  նպատակային նշանակությունը  սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը  /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:>>։
3.Երևանի քաղաքապետի 2018  թվականի  օգոստոսի 10-ի ««Փրոջեքթ Ի» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին» հ.2806-Ա որոշման մեջ «Փրոջեքթ Ի» բառերը փոխարինել «Պրոջեքթ Ի» բառերով:
4.Երևանի քաղաքապետի 2018 թվականի օգոստոսի 10-ի հ.2806-Ա որոշման 6-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետը հաշվարկել սույն որոշման ընդունման պահից:
5.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 27-ի <<Նորագյուղ թաղամասի Էջմիածնի հին խճուղու հարևանությամբ գտնվող հողամասը երկու առանձին գույքային միավորների բաժանելու մասին>> հ.2591-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման 4-րդ կետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գեղամ Մարգարյանի հետ` 3604.45քմ և 845.18քմ մակերեսներով հողամասերի համար կնքել վաձակալության պայմանագրեր:»:
6.Ընդունել ի գիտություն, որ Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 27-ի հ.2591-Ա որոշմամբ սահմանված հողամասերի վարձավճարի  չափը  ենթակա է հաշվարկման Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 36-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության  դրույթին համապատասխան:
7.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 19-ի «Մոլդովական փողոցի հ.3/4 հասցեում գտնվող հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին» հ.2590-Ա որոշման 1-ին կետում նշված «08.11.2002թ.» թվերը փոխարինել «11.06.2003թ.» թվերով, իսկ «հ.4-3368» թվերը՝ «հ.2669» թվերով:
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
9.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


                         
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                              Կ. ԱՐԵՅԱՆ