Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2934-Ա 15.08.2019թ.
<<ՀՈՂԻ ԵՎ ՈԻՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ>> ՓԱԿ
ԲԱԺՆԵՏԻՐԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ
ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 2-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով.
1. Հաստատել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ