Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2964-Ա 16.08.2019թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 824-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի մարտի 21-ի <<Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին>> N 824-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ <<Ռաֆիկ Սիմոնյան <<Զանգակատուն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), պատմաբան, իրավաբան>> բառերը փոխարինել <<Օֆելյա Վարդանյան Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, մանկավարժ, բանասեր>> բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ