Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

311-Ա 05.02.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի Հ.3848-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի «Գյուլբենկյան փողոցի հ.44/3, հ.44/4 և հ.44/5 հասցեներում գտնվող տաղավարների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու, պայմանագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հ.3848-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «900035050120» թիվը փոխարինել «900035311027» թվով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ