Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

319-Ա 06.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի Հ.1808-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Ա.Թաշչյանի դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 30-ի «Երևանի Կոմիտասի պողոտայի 1-ին նրբանցքի հ.22 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, բնակելի տանը կից հողամասի և շենք–շինությունների նկատմամբ Մաքրուհի Գրիգորի Թաշչյանի, Սաթենիկ Գրիգորի Սեֆերյանի, Ելենա Գրիգորի Թադևոսյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1808-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում Ելենա Գրիգորի Թադևոսյանի բառերից հետո լրացնել «Անժելա Հայկի Թաշչյանի, Վրեժ Հայկի Թաշչյանի» բառերով, նախաբանի 2-րդ նախադասությունում «Ելենա Գրիգորի Թադևոսյանի (ծնված 07.11.1986թ )» բառերից հետո լրացնել «Անժելա Հայկի Թաշչյանի (ծնված 21.11.1971թ.)Վրեժ Հայկի Թաշչյանի (03.06.1974թ.)» բառերով, 1.1 կետում «Մաքրուհի Գրիգորի Թաշչյանին» բառերից հետո լրացնել «Անժելա Հայկի Թաշչյանին, Վրեժ Հայկի Թաշչյանին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

  

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ