Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

321-Ա 06.02.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ 19-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.11/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԲԱԽՏԻԱՐՅԱՆԻ, ՄԱՐԻԱ ԼԵՎՈՆԻ ԲԱԽՏԻԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթուր Վլադիմիրի Բախտիարյանի(ծնված 19.07.1966թ.), Մարիա Լևոնի Բախտիարյանի (ծնված 09.01.1973թ.) դիմումը։ Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի հ.11/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 490.06քմ, որից 342.17քմ( փաստաթղթերով ամրագրված 360.0քմ-ի փոխարեն) մակերեսով հողամասն Արթուր Վլադիմիրի Բախտիարյանին, Մարիա Լևոնի Բախտիարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 16.08.2005թ.հ.2001247):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 03.06.2019թ. հ.1-0300, 09.09.2019թ. հ.01-0640, 20.09.2019թ. հ.01-0777, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.11.2019թ. հ.18619 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.10.2019թ. հ.20-Ել-1784 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի հ.11/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի հ.11/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Վլադիմիրի Բախտիարյանի, Մարիա Լևոնի Բախտիարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 342.17քմ մակերեսով հողամասին կից 147.89քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 147.89քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ