Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

323-Ա 06.02.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.4/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿ ՄԵԼՍԻԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ,ԳԱՅԱՆԵ ՄԵԼՍԻԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ,ՄԱՐԻՆԵ ՄԵԼՍԻԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ,ԳԵՆՐԻԵՏԱ ԳՐԻԳՈՐԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ,244.87ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայկ Մելսիկի Աբրահամյանի(ծնված 16.08.1982թ.), Գայանե Մելսիկի Աբրահամյանի(ծնված 22.04.1981թ.),Մարինե Մելսիկի Աբրահամյանի(ծնված 08.01.1978թ.),Գենրիետա Գրիգորի Հակոբջանյանի(ծնված 05.02.1955թ.)դիմումը։ Երևանի Նուբարաշենի 1-ին փողոցի հ.4/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 616.82քմ, որից 71.95քմ մակերեսով հողամասը Հայկ Մելսիկի Աբրահամյանին,Գայանե Մելսիկի Աբրահամյանին,Մարինե Մելսիկի Աբրահամյանին,Գենրիետա Գրիգորի Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 04.10.2019թ հ.01-0535, 26.08.2019թ.հ.27 ժառանգության իրավունքի վկայագիրը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.11.2019թ. հ.18875 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.10.2020թ. հ.20-Ել-Հ-9202 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նուբարաշենի 1-ին փողոցի հ.4/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Նորմատիվ ակտերի մասին» 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Նուբարաշենի 1-ին փողոցի հ.4/1 հասցեում Հայկ Մելսիկի Աբրահամյանին, Գայանե Մելսիկի Աբրահամյանին, Մարինե Մելսիկի Աբրահամյանին, Գենրիետա Գրիգորի Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 71.95քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 371.95քմ մակերեսով հողամասի և 544.87քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 244.87քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հայկ Մելսիկի Աբրահամյանին, Գայանե Մելսիկի Աբրահամյանին, Մարինե Մելսիկի Աբրահամյանին, Գենրիետա Գրիգորի Հակոբջանյանին:

3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Հայկ Մելսիկի Աբրահամյանի,Գայանե Մելսիկի Աբրահամյանի, Մարինե Մելսիկի Աբրահամյանի, Գենրիետա Գրիգորի Հակոբջանյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.Նուբարաշենի 1-ին փողոցի հ.4 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նուբարաշեն 1-ին փողոց հ.4/1 տուն>>։
6.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նուբարաշենի 1-ին փողոցի հ.4/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
7.Ընդունել ի գիտություն, որ
1)քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
10.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ