Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

327-Ա 19.02.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 4566-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի նոյեմբերի 14-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ, 111-րդ և 113-րդ կետերով՝
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 4566-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակութըամբ.
«1. «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2016 թվականի մարտի 18-ին տրված N 01/18-13593-187 շինարարության թույլտվության 2.1 կետի «31/երեսունմեկ» բառերը փոխարինել «36 /երեսունվեց/» բառերով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրվանից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ