Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

3276-Ա  10.10.2018թ.       

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի Հ.1444-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Վանոյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի ապրիլի 18-ի հ.1444-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով,  հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.09.2018թ. հ.18-06/1-Վ-1324 եզրակացությունը,  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի  կոմիտեի՝ գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական  գրանցման  վարույթը  կասեցնելու  մասին  25.05.2018թ.   հ.Կ-22/05/2018-1-0127 որոշումը.    
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի ապրիլի 18-ի  <<Մայիսյան փողոցի հ.10 շենքի հ.3 ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար 10.12.1998թ. կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, 05.08.2005թ. կնքված հ.23/35-1735 վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> հ.1444-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման մեջ <<23/35-1735>> թվերը  փոխարինել <<23/35-1736>> թվերով.
2)որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում <<10.0>> թիվը փոխարինել <<7.2>> թվով, իսկ <<21.51>> թիվը՝ <<18.71>> թվով.
3)որոշման 7-րդ կետում <<38718>> թիվը փոխարինել <<33678>> թվով:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

                                           
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                      
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                   Կ.ԱՐԵՅԱՆ