Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3278-Ա  10.10.2018թ.       

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի Հ.3961-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 18.09.2018թ. հ.Կ-13/09/2018-1-0511 որոշումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի նոյեմբերի 8-ի <<Հրազդանի կիրճի հ.71/1 հասցեում Աիդա Բարսամյանին և Սյուզաննա Ղազարյանին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու և որպես ընդլայնում վարձակալության իրավունքով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասի>> հ.3961-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<1. Սահմանել, որ Հրազդանի կիրճի հ.71/1 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 64.23քմ:>>.
2)որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<2.Հողամասի սահմանները որոշվում են 64.23քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:>>.
3)որոշման մեջ ավելացնել նոր՝ 2.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
<<2.1 Հրազդանի կիրճի հ.71/1 հասցեին կից գտնվող 64.23քմ մակերեսով հողամասին տրամադրել «Հրազդանի կիրճ հ.64/3» հասցեն:>>.
4)որոշման մեջ ավելացնել նոր՝ 2.2 կետ հետևյալ բովանդակությամբ.
<<2.2 Սույն որոշման 1-ին կետում նշված 64.23քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, Հրազդանի կիրճի հ.71/1 հասցեում, վարձակալության իրավունքով Աիդա Բարսամյանին և Սյուզաննա Ղազարյանին տրամադրված 655.0քմ մակերեսով հողամասին կից՝ 64.23քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, վարձակալության իրավունքով, մինչև 2027 թվականի  դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել Աիդա Բարսամյանին և Սյուզաննա Ղազարյանին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան:>>.
5)որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա.Ամյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի   անունից,   Աիդա  Բարսամյանի և  Սյուզաննա   Ղազարյանի  հետ  կնքել համաձայնագիր՝ վարձակալության իրավունքով իրենց տրամադրված 655.0քմ մակերեսով հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ հողամասի մակերեսը սահմանելով ընդհանուր 719.23քմ /655.0քմ+64.23քմ/, վարձակալության ժամկետը սահմանելով մինչև 2027 թվականի  դեկտեմբերի  31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 719.23քմ մակերեսով հողամասից 191.72քմ /սրճարան/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով, 127.46քմ /հասարակական շինություն/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով, իսկ 400.05քմ  /բարեկարգման և կանաչապատման հատված/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային  արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով:>>.
6)որոշման 4-րդ կետում <<վարձակալության պայմանագիրը և համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից>> բառերը փոխարինել  <<համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից>> բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


                                    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ.ԱՐԵՅԱՆ