Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
          3282-Ա  10.10.2018թ.          
       
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Ռուբեն Վարդանյանի դիմումը` Մաշտոցի պողոտայի  հ.9  շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 15.12.1998թ. հ. 080082 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:    
Մաշտոցի պողոտայի  հ.9  շենքի բակում գտնվող   ավտոտնակի կադաստրային արժեքը  կազմում է  1 392 300  ՀՀ դրամ:                          
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի  ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 28.09.2018թ. հ.20/2 Ե-649 գրությունը.  
1. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Սադոյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռուբեն Վարդանյանի հետ կնքել համաձայնագիր` Մաշտոցի պողոտայի  հ.9  շենքի  բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 28,0 քմ մակերեսով հողամասի համար 13.11.1998թ. կնքված վարձակալության հ.ՓԲ-617  06/1808 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021  թվականի հունվարի 1-ը:>>.   
2)պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<(այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն)`>> բառերը.      
3)պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը հօգուտ  Վարձատուի >> բառերը.  
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.9 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.     
<<6.9 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրա-ժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով լուծել պայմանագիրը:>>.
5) պայմանագրի 4-րդ կետում  <<1-հա -25846200>> թիվն ու բառը  փոխարինել <<1 քմ- 60000>> թվով  ու  բառով.
6)պայմանագրի 9-րդ կետում <<10>> թիվը  փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<7238 /յոթ հազ.  երկու հարյուր  երեսուն ութ>> թիվն ու բառերը՝ <<50400>> թվով.   
7) պայմանագրի 13-րդ կետում  <<103004220044>> թիվը  փոխարինել <<900015213128>> թվով.
8)պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում  <<0.25%>> թիվը փոխարինել <<0.05%>> թվով:
2.Ռուբեն Վարդանյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Մաշտոցի պողոտա, հ.9 շենք, ավտոտնակ հ.10>>  հասցեն:                 
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը  3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>>  ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:    


                                              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                      Կ.ԱՐԵՅԱՆ