Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
                     3283-Ա  10.10.2018թ.                 
   
ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ  ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ,ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈԻ,   ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ  ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արա Պետրոսյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 22-ի հ. 854-Ա  որոշման  հիման վրա, Աղբյուր Սերոբի փողոցի  հ. 9 շենքի  բակում գտնվող, իր  սեփականությունը հանդիսացող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման  03.03.2006թ. հ.2022500 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին։
Աղբյուր Սերոբի փողոցի  հ. 9 շենքի  բակում  գտնվող  ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում է 325003  ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի    49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի   հ. 87–Ն  որոշմամբ  հաստատված  հավելվածով,   հաշվի  առնելով  <<Հողի  և  ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 01.10.2018թ. հ.20/2 Ե-651  գրությունը.
1.Լիազորել  Երևանի  Արաբկիր  վարչական շրջանի ղեկավարի ժ/պ Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ   սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Արա Պետրոսյանի հետ  կնքել  համաձայնագիր՝                           
Աղբյուր Սերոբի փողոցի հ. 9 շենքի  բակում  գտնվող, սեփականության  իրավունքով   իրեն  պատկանող ավտոտնակի զբաղեցրած 14.70քմ  մակերեսով հողամասի համար 24.02.2006թ.   կնքված վարձակալության հ. 251876 պայմանագրի գործողության  ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է մինչև  2021 թվականի  հունվարի  1-ը:>>.
2)պայմանագրի  4.2  ենթակետից   հանել  << ( այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինություն)>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով  օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի  6-րդ կետը  լրացնել  նոր՝  6.7  ենթակետով,  հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված  կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ  կետը  շարադրել  հետևյալ  բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը  կազմում  է տվյալ հողամասի   կադաստրային  արժեքի  3 /երեք/տոկոսը, որը կազմում է 7266 /յոթ հազար երկու հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար կազմում  է  16476 դրամ:>>:
2.Արա Պետրոսյանին  պատկանող  ավտոտնակին  տրամադրել  <<Աղբյուր Սերոբի փողոց, հ.9 շենք, ավտոտնակ հ.3>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ  գույքի պետական ռեգիստրի   համապատասխան  տարածքային ստորաբաժանմանն  ու  ՀՀ  ոստիկանության  Երևան   քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա  ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի   Արաբկիր  վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  տնօրենի  վրա։
7.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:


                                          
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                              Կ.ԱՐԵՅԱՆ