Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
              3284-Ա  10.10.2018թ.           
  
ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ  Հ. 25  ՇԵՆՔԻ ԹԻՎ 8 ԱՎՏՈՏՆԱԿԻ ՀԱՄԱՐ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի  ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Վարդանյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2004 թվականի մայիսի 21-ի  հ. 885-Ա, 2009թ. ապրիլի  16-ի հ. 2710-Ա  և 2012թ. ապրիլի 14-ի հ. 3207-Ա որոշումների  հիման վրա, Մամիկոնյանց  փողոցի հ. 25 շենքի, իր սեփականությունը հանդիսացող թիվ 8 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28042012-01-0621 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը երկարացնելու  մասին։
Մամիկոնյանց  փողոցի հ. 25 շենքի թիվ 8 ավտոտնակի կադաստրային արժեքը   կազմում   է   458353  ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն որոշմամբ  հաստատված  հավելվածով.
1.Լիազորել  Երևանի  Արաբկիր  վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ   սահմանված   կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Անահիտ Վարդանյանի հետ  կնքել  համաձայնագիր՝ Մամիկոնյանց  փողոցի հ.25 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանղ թիվ 8 ավտոտնակի   զբաղեցրած 29,8քմ  մակերեսով   հողամասի   համար 28.07.2004թ. կնքված վարձակալության   հ. 279/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություն ու լրացում կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխությունն  ու  լրացումը.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է մինչև  2021 թվականի հունվարի  1-ը:>>.
2)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը  փոխարինել  <<900035311027>> թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի  վրա:
5.Սույն որոշման կատարման  ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

                                             
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                          Կ.ԱՐԵՅԱՆ