Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

3286-Ա  10.10.2018թ.           
     
ԱՐԱՄ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ  ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արամ Մարտիրոսյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2005 թվականի մարտի   11-ի   հ. 486-Ա և մայիսի   13-ի   հ.1052-Ա  որոշումների  հիման վրա,  Այգեձորի   փողոցի   հ. 76 շենքի  բակում գտնվող, իր  սեփականությունը հանդիսացող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման  18.08.2005թ.  հ.1996060 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին։
Այգեձորի   փողոցի   հ. 76 շենքի    բակում գտնվող ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում   է  2021648 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի    49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի   հ. 87–Ն որոշմամբ  հաստատված հավելվածով.   
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժ/պ Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ   սահմանված   կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Արամ Մարտիրոսյանի հետ կնքել  համաձայնագիր` Այգեձորի փողոցի հ.76 շենքի բակում գտնվող, սեփականության  իրավունքով   իրեն  պատկանող ավտոտնակի զբաղեցրած  48,8քմ  մակերեսով հողամասի  համար 25.07.2005թ.  կնքված  վարձակալության հ. 25512 պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև  2021 թվականի հունվարի  1-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից  հանել  << ( այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինություն)>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը  լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված  կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետը  շարադրել հետևյալ  բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը  կազմում  է տվյալ հողամասի կադաստրային  արժեքի  3/երեք/ տոկոսը, որը կազմում է 37112 /երեսունյոթ հազար հարյուր տասներկու/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային արժեքը  1 քմ-ի համար կազմում  է  25350 դրամ:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող  է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի   Արաբկիր  վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                              Կ.ԱՐԵՅԱՆ