Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3290-Ա  10.10.2018թ.

ԴՈՆԱՐԱ ՄԻՏՈՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դոնարա Միտոյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2001 թվականի դեկտեմբերի 17-ի հ.1571 որոշման  հիման վրա,  Կ.Ուլնեցու 3-րդ փակուղու հ.2/1 շենքի դիմաց  գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 27.11.2002թ. հ.445494 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Կ.Ուլնեցու 3-րդ փակուղու հ.2/1 շենքի դիմաց գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 377,634  ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>>  ՓԲԸ-ի 30.08.2018թ. հ. 20/2 Ե-574 գրությունը.
1.Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի  անունից, Դոնարա Միտոյանի հետ կնքել համաձայնագիր` Կ.Ուլնեցու 3-րդ փակուղու հ.2/1 շենքի դիմաց  գտնվող ավտոտնակի զբաղեցրած 20,0քմ մակերեսով հողամասի համար, 2002 թվականի մարտի 6-ին կնքված հողամասի վարձակալության հ.272/ԳԱ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը. <<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի  հունվարի 1-ը>>.    
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել << իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող  պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.        
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի  նախապես` 1 ամիս առաջ, տեղեկացնելով  վարձակալին, սահմանված  կարգով հրաժարվել  պայմանագրից>>.
5)պայմանագրի  8-րդ   կետը  շարադրել  հետևյալ  բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան  վճարը  կազմում  է տվյալ  հողամասի    կադաստրային  արժեքի  3/երեք/ տոկոսը, որը  կազմում  է  2714 ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար կազմում  է  4524 ՀՀ դրամ:>>:
2.Դոնարա Միտոյանին պատկանող ավտոտնակին տրամադրել «Կարապետ Ուլնեցու փողոց, 3-րդ փակուղի,  հ.4 շենք, ավտոտնակ հ.3» հասցեն:
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                           
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       Կ.ԱՐԵՅԱՆ