Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3297-Ա 10.10.2018թ.
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Ազատության պողոտա հ.13/2 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 24.11.2017թ. տրված հ.04/25771 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո “ԲԱԳԿԱՐ” հայ-ռուսական ձեռնարկություն ՍՊԸ-ի կողմից 10.10.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.000487 և հ.000488/.
1. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին մուտքագրված համապատասխանաբար 195761880 (մեկ հարյուր իննսունհինգ միլիոն յոթ հարյուր վաթսունմեկ հազար ութ հարյուր ութսուն) դրամ և 30231974 (երեսուն միլիոն երկու հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր յոթանասունչորս) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում “ԲԱԳԿԱՐ” հայ-ռուսական ձեռնարկություն ՍՊԸ-ի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Կ.ԱՐԵՅԱՆ