Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3354-Ա 17.09.2019թ.


ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վիգեն, Մարիետա և Ռուզաննա Դավթյանների դիմումը` 29.07.2019թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի համաձայն՝ Զաքյան փողոցի հ.6 շենքի սեփականության իրավունքով իրենց փոխանցված հ.3 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N25092012-01-1182 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Զաքյան փողոցի հ.6 շենքի հ.3 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 878 560 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով.
1. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վիգեն, Մարիետա և Ռուզաննա Դավթյանների հետ կնքել համաձայնագիր` Զաքյան փողոցի հ.6 շենքի հ.3 ավտոտնակի զբաղեցրած 17,0 քմ մակերեսով հողամասի համար 03.11.2004թ. կնքված վարձակալության հ.23/35-840 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում <<Մարիետտա, Վիգեն, Մարիետա և Ռուզաննա Դավթյանները>> բառերը փոխարինել <<Վիգեն, Մարիետա և Ռուզաննա Դավթյանները>> բառերով.
2) պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:>>.
3) պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքի վարձատուին օտարելու>> բառերը.
4) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ