Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.11.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

3376-Ա  06.11.2018թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԵՐԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2018թ. հոկտեմբերի 29-ի  նիստի հ.1 արձանագրությունը, ղեկավարվելով Հրապարակային սակարկությունների մասին օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի 1540-Ն որոշումով.
1.2018 թվականի հոկտեմբերի 29-ին կայանալիք հողամասի աճուրդային վաճառքը համարել չկայացած՝ հանձնաժողովի անդամների պարզ մեծամասնության բացակայության պատճառով:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել աճուրդին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձանց կողմից Երևանի քաղաքապետարանի 900015211411 և 900015211403 հաշվարկային  հաշիվներին մուծված նախավճարների և տեղական վճարների վերադարձը համաձայն հավելվածի:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ