Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.11.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
3380-Ա  07.11.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԳԱՎԻԹ ԹԱՂԱՄԱՍԻ <<ՆՈՐ-ՈՒՂԻ>> ՆԱԽԿԻՆ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ    
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հակոբ Քոչարյանի լիազորված անձ Գ.Մելքոնյանի դիմումը՝ Նորագավիթ թաղամասի <<Նոր-ՈՒղի>> նախկին կոլտնտեսության 1-ին հողատարածքի հ.14 հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 20.10.1994թ. հ.35/6 որոշումը:
Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 20.10.1994թ. հ.35/6 որոշման համաձայն՝ «Նոր- ՈՒղի» կոլտնտեության հողատարածքից 300.0քմ մակերեսով հողամասը տրամադրվել է Հակոբ Քոչարյանին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 337.43քմ /փասաթղթերով ամրագրված 300.0քմ մակերեսի փոխարեն/, որը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն տարածագնահատման համաձայնեցված սխեմայի` գտնվում է 8-րդ գոտում /ծածկագրեր՝ 01-011-313-004, 01-011-385-001/։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.07.2018թ հ.18-06/1-Մ-5817 և 20.08.2018թ հ.18-06/1-Մ-6904 եզրակացությունները.
1.Սահմանել, որ Նորագավիթ թաղամասի <<Նոր-ՈՒղի>> նախկին կոլտնտեսության   1-ին հողատարածքի հ.14 հողամասի զբաղեցրած մակերեսը կազմում է 300.0քմ:
2.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորագավիթ թաղամասի <<Նոր-ՈՒղի>> նախկին կոլտնտեսության 1-ին հողատարածքի հ.14 հողամասը սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիա/, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման:
3.Հողամասի սահմանները որոշվում են  300.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4.Ընդունել ի գիտություն, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նշված հասցեում գտնվող 300.0քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Հակոբ Քոչարյանին։
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
    


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ