Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3393-Ա 09.11.2018թ.
«ԵՐԵՎԱՆԻ Հ.167 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ
ԿԻՄԱ ՀԱՄԼԵՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի հ.167 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2018թ. նոյեմբերի 2-ի նիստի հ.4 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 06.11.2018թ. h.12/23498 զեկուցագիրը`
1.«Երևանի հ.167 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Կիմա Համլետի Սարգսյանի հետ 2018 թվականի նոյեմբերի 9-ից կնքել աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով /09.11.2018թ.–09.11.2023թ./`ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ