Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ

3463-Ա  04.10.2017թ.

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 101-104-րդ կետերով.
1.Սահմանել Երևանի քաղաքապետարանի և Երևանի ենթակայության կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ) 2018 թվականի կարիքների համար կենտրոնացված կարգով իրականացվող գնումների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի։
2.Հանձնարարել Կազմակերպությունների տնօրեններին սույն որոշման հավելված 1-ում նշված գնումների շրջանակներում կազմել և մինչև 2017 թվականի հոկտեմբերի 11-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված գնման հայտերը՝ համաձայն հավելված 2-ով սահմանված ձևաչափի (նաև էլ. տարբերակով՝ gnumner@yerevan.am հասցեով)։
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ իրենց կողմից համակարգվող Կազմակերպությունների մասով սահմանել հսկողություն սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայտերի ներկայացման նկատմամբ՝ ապահովելով դրանց միասնականությունը և գնումների մասին  օրենսդրության պահանջներին համապատասխանությունը։
4.Գնումների համակարգող սահմանել՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությանը:
5.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետին՝
1)մինչև սույն թվականի հոկտեմբերի 9-ը կազմել և հրապարակել կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը և սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայտերը ստանալուց հետո 2 օրյա ժամկետում ուսումնասիրել դրանց համապատասխանությունը գնումների օրենսդրությանը, անհրաժեշտության դեպքում ապահովել ճշգրտումը։
2)մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ապահովել կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպումը, սահմանված կարգով պայմանագրերի կնքումը և դրանց տրամադրումը Կազմակերպություններին։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների վրա։
7.Սույն որոշման կատարման հսկողությունը իրականացնում է Երևանի քաղաքապետը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ