Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

05.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

 

3478-Ա  05.10.2017թ.

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ Հ.11 ՓՈՂՈՑԻ Հ.16/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ԽԱՆՈՒԹԻ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ  ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ
ՌԱԻՍԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
     



Վարչական ակտի ընդունման  համար հիմք է հանդիսացել Ռաիսա Մարգարյանի դիմումը՝ Նուբարաշենի հ.11 փողոցի հ.16/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող խանութի զբաղեցրած հողամասն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20072017-01-0089 վկայական)  ուղղակի վաճառքի ձևով օտարելու  մասին:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ խանութի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 48.40քմ, որից 20.30քմ մակերեսը ներառված է Նուբարաշենի հ.11 փողոցի հ.16 շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմաններում /համատեղ է և փոխանցվել է բաժնային սեփականության իրավունքով/:
Քննարկվող  հողամասը /ծածկագիր՝ 01-010-173-005/ ընդգրկված չէ  ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.08.2017թ. հ.18-06/1-Գ-6503 եզրակացությունը.
1.Նուբարաշենի հ.11 փողոցի հ.16/3 հասցեում գտնվող, Ռաիսա Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող խանութի զբաղեցրած 48.40քմ մակերեսով հողամասից՝ 28.10քմ մակերեսով հողամասն, ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն՝ տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 53 783 (հիսուներեք հազար յոթ հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2005 թվականի  դեկտեմբերի 25-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Նուբարաշենի հ.11 փողոցի հ.16/3 հասցեում գտնվող՝ 28.10քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են 28.10քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ