Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3569-Ա  11.10.2017թ.

ՁՈՐԱՓԻ ՓՈՂՈՑԻ Հ.130 ՀԱՍՑԵՈՒՄ <<ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ>> ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Մանկական երկաթուղի>> ՍՊԸ-ի դիմումը՝ Ձորափի փողոցի հ.130 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24072015-01-0184  վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում <<Մանկական երկաթուղի>> ՍՊԸ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 13948.18քմ ՝ վկայականում ամրագրված 58950.04քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող՝ 13948.18քմ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 3-րդ գոտում:     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե¬տության և քաղաքաշինության վարչության 02.10.2017թ. հ.18-06/982 եզրակա¬ցությունը.
1.Սահմանել, որ Ձորափի փողոցի հ.130 հասցեում <<Մանկական երկաթուղի>> ՍՊԸ-ի  զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմնում է 13948.18քմ:
2.Հողամասի սահմանները որոշվում են 13948.18քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ 2014 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված հողամասի վարձակալության  հ.30/6-ՊՓ պայմանագիրը նոր խմբագրությամբ շարադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 13948.18քմ մակերեսով հողամասի վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2025 թվականի հունիսի 15-ը, իսկ տարեկան վարձավճարը` ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 3-րդ գոտում գտնվող 13948.18քմ մակերեսով հողամասից՝ 228.48քմ /բացօթյա սրճարան/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով, 2252.27քմ /հասարակական/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով, իսկ 11467.43քմ /խաղահրապարակի և բարեկարգման հատված/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով։
4.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ