Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3570-Ա  11.10.2017թ.

ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ <<ՓԱՐՎԱՆԱ ԼԻՃ>> ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Փարվանա Լիճ>> ՍՊԸ-ի դիմումը՝ Հրազդանի կիրճում վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 05.09.2005թ. հ.1626153  վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում <<Փարվանա Լիճ>> ՍՊԸ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4758քմ ՝ ինչքան որ ամրագրված է վկայականում:
Քննարկվող՝ 4758քմ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում:     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ և հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապե¬տության և քաղաքաշինության վարչության 29.09.2017թ.  հ.18-06/973 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Հրազդանի կիրճում <<Փարվանա Լիճ>> ՍՊԸ-ի  զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմնում է 4758քմ:
2.Հողամասի սահմանները որոշվում են 4758քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Փարվանա Լիճ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ 2005 թվականի օգոստոսի 3-ին կնքված հողամասի վարձակալության  հ.23/32-1695 պայմանագիրը նոր խմբագրությամբ շարադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 4758քմ մակերեսով հողամասի վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2020 թվականի  մայիսի 12-ը, իսկ տարեկան վարձավճարը` ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 4-րդ գոտում գտնվող 4758քմ մակերեսով հողամասից՝ 3284.47քմ /հասարակական/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով, իսկ 1473.53քմ /բարեկարգման հատված/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով։
4.Հրազդանի կիրճում գտնվող 4758քմ մակերեսով հողամասին տրամադրել  «Հրազդանի կիրճ, հ.63»   հասցեն:
5.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի  պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
6.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ