Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3574-Ա  12.10.2017թ.

ՍԱՐԳԻՍ  ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
1.Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ունեցած երկարամյա կառավարման և գիտամանկավարժական բեղուն գործունեության համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ