Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3577-Ա 02.10.2019թ.

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ
ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վլադիմիր Ասատրյանի լ/ա Մելանյա Մեժլումյանի դիմումը՝ Նոր Արեշի հ.11 փողոցի հ.148 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վլադիմիր Ասատրյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասին (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.03.2006թ. հ.1990447 վկայական) կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 31.09քմ (ծածկագիր՝ 01-005-351-009), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ տրանսպորտային միջոցներով ընդլայնվող հողամաս մուտք գործելու որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից:
Քննարկվող՝ 31.09քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.07.2019թ. հ.18-06/1-Մ-7734 եզրակացությունը.
1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Նոր Արեշի հ.11 փողոցի հ.148 հասցեին կից՝ հողամասի մակերեսը կազմում է 31.09քմ:
2. Նոր Արեշի հ.11 փողոցի հ.148 հասցեին կից՝ 31.09 քմ մակերեսով հողամասին տրամադրել <<Նոր Արեշի 11-րդ փողոց, հ.148/5>> հասցեն:
3. Հողամասի սահմանները որոշվում են 31.09քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
4. Նոր Արեշի հ.11 փողոցի հ.148 հասցեին կից՝ 31.09քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, Նոր Արեշի հ.11 փողոցի հ.148 հասցեում գտնվող, Վլադիմիր Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած հողամասին կից` 31.09քմ մակերեսով հողամասը շենքի սպասարկման տարածքի ընդլայնման և կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 216386 (երկու հարյուր տասնվեց հազար երեք հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
5. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նոր Արեշի հ.11 փողոցի հ.148 հասցեում գտնվող հողամասին կից, ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրվող՝ 31.09քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հիման վրա տրամադրված՝ անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ստորաբաժանմանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել հողամասը ձեռք բերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից չվճարվելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, Վլադիմիր Ասատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում՝ համաձայն նախագծման թույլտվության (ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի):
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ