Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3578-Ա 02.10.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի Հ.3035-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-29082019-01-0030 որոշումը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 23-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարման ներկայացնելու մասին>> հ.3035-Ա որոշման հավելվածի ցանկի 6-րդ կետում «457.04» թիվը փոխարնել «721.53» թվով.
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ