Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3580-Ա  12.10.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2013  ԹՎԱԿԱՆԻ  ԱՊՐԻԼԻ  11-Ի Հ.1642-Ա  
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական  ակտի  ընդունման  համար հիմք   է   հանդիսացել  Արարատ  Մղդեսյանի  դիմումը`  Երևանի քաղաքապետի  2013  թվականի  ապրիլի 11-ի <<Սարի Թաղի 18-րդ փողոցի սողանքային  գոտում գտնվող և սողանքի հետևանքով վթարային դարձած հ.33 տան բնակիչներ` Նոեմզար Մղդեսյանին, Արարատ Մղդեսյանին, Նոյեմի Մղդեսյանին, Անի Մղդեսյանին, Սուսաննա Մղդեսյանին, Քրիստինե Մղդեսյանին, Ռուբեն Մղդեսյանին վերաբնակեցնելու և բնակարան  հատկացնելու մասին>>  հ.1642-Ա  որոշման  մեջ  փոփոխություն կատարելու մասին։
 Հարցի  քննարկման  համար  հիմք  է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03082017-01-0185 վկայականը,  Երևան քաղաքի Աջափնյակ  վարչական  շրջանի  նոտարի  կողմից  2017  թվականի  հոկտեմբերի  3-ին  և  6-ին վավերացված  հ.հ.3732, 3790 և 3791  համաձայնությունները:  
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ հոդվածը  և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի հ.5090-Ա որոշումը.
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի ապրիլի 11-ի <<Սարի Թաղի 18-րդ փողոցի սողանքային  գոտում գտնվող և սողանքի հետևանքով վթարային դարձած հ.33 տան բնակիչներ` Նոեմզար Մղդեսյանին, Արարատ Մղդեսյանին, Նոյեմի Մղդեսյանին, Անի Մղդեսյանին, Սուսաննա Մղդեսյանին, Քրիստինե Մղդեսյանին, Ռուբեն Մղդեսյանին վերաբնակեցնելու և բնակարան  հատկացնելու մասին>> հ.1642-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշումից հանել <<Նոյեմի, Անի, Սուսաննա, Քրիստինե և Ռուբեն Մղդեսյաններ>> բառերը.
2)որոշման մեջ <<Սարի Թաղի 18-րդ փողոցի հ.33 բնակելի տուն>> բառերը և թվերը փոխարինել <<Սարի Թաղի 18-րդ փողոցի հ.33/1 բնակելի տուն>> բառերով և թվերով:




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ