Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3581-Ա  12.10.2017թ.

Փ.ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՇԵՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿԵՐԻ
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Տիեզերք» ՍՊԸ-ի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 վարչական շենքից վարձակալության իրավունքով տրամադրված առաջին հարկի` 353.0քմ և նկուղային հարկի` 107.0քմ մակերեսով տարածքների համար կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետը  երկարացնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի դրույթներով, 466-րդ և 468-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից «Տիեզերք» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ Փ.Բուզանդի փողոցի h.1/3 վարչական շենքի առաջին հարկի` 353.0քմ և նկուղային հարկի՝ 107քմ մակերեսով ոչ բնակելի տարածքների համար համապատասխանաբար` 2002 թվականի հուլիսի 3-ին կնքված հ.1-1692 և 2004 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված հ.8844 պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին, ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունը.
1)պայմանագրերի 1-ին կետերի 1.2-րդ ենթակետերում <<01.07.2017թ.>> թվերը փոխարինել <<01.07.2022թ.>> թվերով:
2.Ընդունել ի գիտություն, որ  համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ