Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3581-Ա 02.10.2019թ.


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 80-րդ հոդվածը, Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2019 թվականի օգոտսոսի 30-ին կայացած նիստերի արձանագրությունները.
1. Համաձայն սույն որոշման հ.1 հավելվածի 2019 թվականի օգոտսոսի 30-ին կայացած հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի հաղթողին տրամադրել հողամաս:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ մրցույթում հաղթող ճանաչված անձանց կողմից վճարման ենթակա գումարների մուծումը /փոխանցումը/ թիվ 1 տեղական գանձապետական բաժանմունքում գտնվող Երևանի քաղաքապետարանի հ. 900015211395 հաշվարկային հաշվին:
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին մրցույթում հաղթողի կողմից վճարման ենթակա վճարումները կատարելուց հետո մրցույթում հաղթողի հետ կնքել հողամասի կառուցապատման պայմանագիր և հողամասի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտ:
4. Ընդունել ի գիտություն, որ.
1. Մրցույթում հաղթողը իր միջոցներն է ներդնելու նախագծով հաստատված կառույցների և ինժեներական հաղորդագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարումն ապահովելու համար:
2. Հողամասի կառուցապատման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ